ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Նման օդիոզ դեմքերով հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»

«Նման օդիոզ դեմքերով հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»
25.03.2013 | 15:16

Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակվել Իվան Վոլինկինը, որը նախկինում աշխատել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այս օրերին հայկական մի քանի կայքեր տեղեկատվություն հրապարակեցին այն մասին, որ Իվան Վոլինկինը 2007-ին մեղադրվել է լրտեսության մեջ և արտաքսվել Վրաստանից: Իվան Վոլինկինը այն երեք ռուս դիվանագետներից մեկն է, որը Վրաստանում համարվում է «պերսոնա նոն գրատա»: 2007 թվին վրացական հեռուստաալիքներից մեկում տարածվեցին երկրի ՆԳՆ-ի տվյալները, որոնցում նշվում էր, որ Վոլինկինը այցելել է այդ ժամանակ միացյալ ընդդիմության ղեկավար Կոնստանտին Գամսախուրդիային և բանակցություններ է վարել նրա հետ:
«Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իվան Վոլինկինի նշանակումը ՀՀ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ինչո՞ւ մեր քաղաքական էլիտան այդ առթիվ պահպանում է լռություն»,- այս հարցով irates.am-ը դիմեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին:
«Ցավոք, այդ հարցը չի արծարծվում լրագրողների կողմից, իսկ մեր քաղաքական դաշտն էլ լռում է այդ խայտառակության մասին: Իսկ դա բնորոշում է ոչ միայն այն երկիրը, որը նման դեսպանի է ուղարկում Հայաստան, այլև բնորոշում է նրա քաղաքականությունը մեր տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով, որ ՌԴ դեսպանը չի որոշում ՌԴ-ի քաղաքականությունը, այլ` ՌԴ իշխանությունները:
«Այն պատկերացումները, որ ՌԴ-ն ունի մեր տարածաշրջանի մասին, ոչ մի աղերս չունեն մեր պետականության շահերի հետ: Ես տեսնում եմ, որ ՌԴ-ում չեն ուզում հետևություններ անել, այլ ուզում են կացնային ձևով ուղղակի առաջ տանել իրենց գիծը: Բարեբախտաբար, կարծում եմ, որ դա չի հաջողվի»,- նշեց փորձագետը:
Ռուբեն Մեհրաբյանը ձեռնպահ մնաց ենթադրելուց, որ Իվան Վոլինկինը Հայաստանում էլ կզբաղվի լրտեսությամբ: Սակայն, ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին այլ բովանդակության կարիք ունեն:
«Իսկ այդպիսի անցյալ ունեցող և օդիոզ դեմքերին Հայաստան դեսպան ուղարկելուց հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ